Forbes պարբերականը հրապարակել է 2018 թվականի ամենաթանկ ապրանքանիշերի ցանկը։ Առաջատարը՝ ամերիկյան Apple ընկերությունն է, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Apple-ի բրենդի արժեքը կազմել է 182,8 միլիարդ դոլար, ինչը 8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Լավագույն հնգյակում ընդգրկվել են Google (32,1 մլրդ դոլար), Microsoft (104,8 մլրդ դոլար), Facebook (94,8 մլրդ դոլար) և Amazon (70,9 մլրդ դոլար) ընկերությունները:
Source: Yerkir Media
Link: Apple-ը Forbes-ի ամենաթանկ բրենդների ցանկում առաջինն է