Apple ընկերությունը դարձել է առաջին կազմակերպությունը, որի շուկայական արժեքը գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը, տեղեկացնում է BBC-ն։
Նշվում է, որ ընկերության բաժնետոմսերը NASDAQ ամերիկյան բորսայում թանկացել են 1.85 տոկոսով՝ կազմելով 207.39 դոլար, ինչի շնորհիվ կազմակերպության կապիտալացումը գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը: