BMW-ն Պեկինում նոր էլեկտրամոբիլ է ներկայացրել

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը Պեկինի միջազգային ավտոշոուի ընթացքում ներկայացրել է BMW iX3 էլեկտրական քրոսովերի նախնական օրինակը։

Motor.ru-ի փոխանցմամբ` նոր մոդելի սերիական տարբերակը շուկայում կհայտնվի 2020թ-ին: Այն կդառնա BMW-ի 5-րդ սերնդի էլեկտրականացված փոխադրամիջոցների առաջին մոդելը:

BMW iX3-ի էլեկտրական շարժիչի հզորությունը 272 ձիաուժ է: Այն մի լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 400 կմ, իսկ մարտկոցները լիցքավորվում են ընդամենը կես ժամում:

bmw-1

Source: Yerkir Media
Link: BMW-ն Պեկինում նոր էլեկտրամոբիլ է ներկայացրել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image