Brexit-ը չի ազդի Բալկանյան երկրների անդամակցության շուրջ բանակցությունների վրա
July 5, 2016
Եվրամիության երկրների ղեկավարները հայտարարել են, որ միությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի արդյունքները չեն ազդի Բալկանյան երկրների անդամակցության շուրջ բանակցությունների վրա:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրը Փարիզում հանդիպել են Բալկանյան երկրների առաջնորդների հետ:
Վերջինները եւս հայտարարել են՝ անկախ Brexit-ի արդյունքներից, բանակցությունները պետք է շարունակվեն: