Ավանում դեղատան վրա հարձակված անձը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։ Այս մասին  հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

2018թ-ի հոկտեմբերի 13-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ ժամը 16:20-ի սահմաններում զինված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող դեղատուն, որտեղ դեղագործի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար։ Հափշտակելով 15.100 ՀՀ դրամ կանխիկ գումար՝ զինված անձը դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան։

Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են կատարված ավազակային հարձակման դեպքի մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1997 թ.։ Վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Կասկածյալը ձերբակալվել է:

Source: Yerkir Media
Link: Ավանում դեղատան վրա հարձակված անձը ձերբակալվել է

Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լյուքսեմբուրգ, որտեղ hոկտեմբերի 15-ին մասնակցելու է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

 

Source: Yerkir Media
Link: Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

Ավանում դեղատնից ավազակային հափշտակություն կատարած անձը բացահայտվել է

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հաշված ժամերի ընթացքում ճշտել են Աճառյան փողոցի դեղատնից ավազակային հարձակման միջոցով գումար հափշտակած անձին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.44-ին, ոստիկանություն զանգահարած Ավանի Աճառյան փողոցի դեղատներից մեկի դեղագործը հայտնեց, որ նույն օրը, ժամը 16.20-ին, անհայտ անձը ատրճանակի սպառնալիքով, դեղատնից հափշտակել է գումար:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հաշված ժամերի ընթացքում ճշտվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը՝ 1997 թվականին ծնված Գարիկ Մարտիրոսյան, որն էլ կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։

Հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Source: Yerkir Media
Link: Ավանում դեղատնից ավազակային հափշտակություն կատարած անձը բացահայտվել է

ՃՏՊ՝ Էջմիածին քաղաքում

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում` ռուսական դպրոցի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel (վարորդը` Ա. Խ., 1984 թ.) և «Toyota» մակնիշների (վարորդը` Գ. Մ., 1978 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Ս.-ն (1968 թ.) հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են Opel մակնիշի ավտոմեքենան:

Source: Yerkir Media
Link: ՃՏՊ՝ Էջմիածին քաղաքում

Արցախի նախագահն այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա տոնավաճառ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Բակո Սահակյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել նրանց աշխատանքում առկա խնդիրների շուրջ:

tonavachar 2 (1)

tonavachar 1 (1)

Source: Yerkir Media
Link: Արցախի նախագահն այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա տոնավաճառ

Բակո Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Արցախ կապերին վերաբերող հարցեր։

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Եվրոպայի հետ փոխգործակցությունն Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է՝ բարձր գնահատելով Յարոմիր Շտետինայի ներդրումը դրա զարգացման գործում:

Source: Yerkir Media
Link: Բակո Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային

Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո բախում է տեղի ունեցել երկրպագուների միջև

Ազգերի լիգայի երրորդ տուրի Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո երկրպագուների միջեւ բախում է տեղի ունեցել:

Հանդիպման ավարտին արևելյան տրիբունայում, որտեղ հիմնականոմ նստած էին ՖԱՖ-ի և Red Eagles երկրպագուական ակումբի ներկայացուցիչները, բախում է տեղի ունեցել: Վեճին միջամտել է ոստիկանությունը։

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալեց Ջիբրալթարին և պարտվեց նվազագույն հաշվով:

Source: Yerkir Media
Link: Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո բախում է տեղի ունեցել երկրպագուների միջև

Հայաստանում արեւային վահանակների արտադրությունն աճել է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 3025  արևային վահանակ։

Այս տարի արևային վահանակների արտադրությունը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ 25.2 անգամ աճել է: Նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 120 արևային վահանակ:

Միևնույն ժամանակ ավտոմոբիլային մարտկոցների արտադրության ծավալներն աճել են 45.9%-ով և կազմել 16 հազար 879 հատ։

Source: Yerkir Media
Link: Հայաստանում արեւային վահանակների արտադրությունն աճել է

Ցերեկը կդիտվի +25 աստիճան ջերմություն

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-ին սպասվում է թույլ անձրև։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-8 մ/վ:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +14, ցերեկը՝ +25, երեկոյան՝ +20 աստիճան ջերմություն։

Source: Yerkir Media
Link: Ցերեկը կդիտվի +25 աստիճան ջերմություն

Հայաստանի ընտրանին պարտություն կրեց

Ազգերի լիգայի խաղարկության D դիվիզիոնի 4-րդ խմբում Հայաստանի հավաքականն այսօր մրցեց Ջիբրալթարի ընտրանու հետ` պարտվելով հյուրերին 0։1 հաշվով։

Հանդիպումը կայացավ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի թիմը հոկտեմբերի 16-ին կխաղա Մակեդոնիայի հետ: Հանդիպումը կկայանա Երևանում ՝ 20:00-ին:

Source: Yerkir Media
Link: Հայաստանի ընտրանին պարտություն կրեց