Պայքար՝ ծխախոտի դեմ․ Առողջապահության նախարարությունն աշխատում է նոր օրինագծի վրա

Առողջապահության նախարարությունը շարունակում է ծխախոտի դեմ պայքարը ավելի խիստ ձեւով: Առաջիկայում շրջանառության մեջ կդրվի օրենքի նոր նախագիծը, որը սահմանում է նաեւ խիստ պատժամիջոցներ: Այս ամենի մասին առողջապահության նախարարի մասնակցութամբ տեղի է ունեցել քննարկում:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Source: Yerkir Media
Link: Պայքար՝ ծխախոտի դեմ․ Առողջապահության նախարարությունն աշխատում է նոր օրինագծի վրա

ԵԽԽՎ-ում կանխվել է Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար ադրբեջանական ձեւակերպումների ընդունումը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վեհաժողովում կանխվել է Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար ադրբեջանական ձեւակերպումների ընդունումը:

Ըստ Հովհաննիսյանի՝ վեհաժողովի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվել է «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձեւը, որի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման եւ պատահարների կամ ահաբեկչական գործողությունների դեպքում ռիսկերի նվազեցման համար:

«Այս բանաձեւի կապակցությամբ ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր բանաձեւում ներառել ձեւակերպումներ Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար: Չստացվեց: կանխեցինք»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը:

Նա նաեւ տեղեկարցրել է, որ օրակարգը հագեցած է եղել նաեւ քաղաքական խմբերում: «Այս առումով ԵԺԿ խմբում կարողացա կանխել Հայաստանի հարցով ոչ անաչառ տրամադրություններով համազեկուցողի նշանակումը: Արդյունքում ԵԺԿ խմբի կողմից նշանակված նոր համազեկուցողն է սլովենացի Անդրեյ Շիրչելը»,- գրառումը եզրափակել է ԱԺ փոխնախագահը:

Source: Yerkir Media
Link: ԵԽԽՎ-ում կանխվել է Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար ադրբեջանական ձեւակերպումների ընդունումը

Այնթապ գյուղի 1-ին դպրոցում մի խումբ աշակերտներ դասադուլ են անում

Արարատի մարզի Այնթապ գյուղի 1-ին դպրոցում հոկտեմբերի 8-ից աշակերտների մի խումբ դասադուլ է անում: Ուզում են, որ դպրոցի տնօրենի մրցույթն անցկացնող հանձնաժողովը լուծարվի եւ նոր ընտրություն լինի:

Տնօրենի պաշտոնում իրենց պատմության ուսուցչուհուն՝ Տաթեւիկ Առաքելյանին են տեսնում, սակայն հանձնաժողովն այլ մարդու է ընտրել: Դպրոցի ներկայիս ղեկավարությունն ու անձնակազմն էլ պնդում են, որ տեղի ունեցողը պարզապես պաշտոնակռիվ է, եւ Տաթեւիկ Առաքելյանն ինքն է հրահրում աշակերտներին բողոքի ցույցեր անել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Source: Yerkir Media
Link: Այնթապ գյուղի 1-ին դպրոցում մի խումբ աշակերտներ դասադուլ են անում

Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ

Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը վաղը կնշանակվի Սյունիքի մարզպետ։  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

Կառավարության նիստի օրակարգում ներառված են նաեւ Դավիթ Գեւորգյանին՝ Արագածոտնի մարզպետ, Համբարձում Մաթեւոսյանին՝ Արմավիրի մարզպետ նշանակելու մասին հարցերը։

Source: Yerkir Media
Link: Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ

Սահմանվել են քիմիական զենքի տարածման եւ կիրառման համար նոր պատժամիջոցներ

Լյուքսեմբուրգում Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներն սահմանել են քիմիական զենքի տարածման եւ կիրառման համար պատժամիջոցներ:

Այսպիսով, Եվրամիությունը հնարավորություն կստանա պատժամիջոցներ սահմանել քիմիական զենքի մշակման եւ օգտագործման մեջ ներգրավված անհատների եւ կազմակերպությունների դեմ՝ անկախ նրանց ազգությունից եւ այն հանգամանքից, թե որտեղ է դա տեղի ունենում:

Նախատեսվում է նաեւ ճանապարհորդական արգելք կիրառել եւ ակտիվներ սառեցնել: Եվրամիությունից նաեւ պարզաբանել են, թե անվտանգության ոլորտում նոր գործողությունների են դիմում բրիտանական Սոլսբերիի միջադեպից հետո:

Հիշեցնենք նաեւ, որ Լյուքսեմբուրգում է նաեւ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մասնակցելու «Արեւելյան գործընկերության» անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը:

Source: Yerkir Media
Link: Սահմանվել են քիմիական զենքի տարածման եւ կիրառման համար նոր պատժամիջոցներ

Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել Բերքի տոնին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կիրակին անցկացրել է Արցախում:

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «Բերքի տոն» տոնավաճառին, որտեղ ներկայացվել են Արցախի մշակույթը, բերքն ու բարիքը։

Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներով, զրուցել իրենց արտադրանքը ներկայացնող գյուղացիների և տոնավաճառի այցելուների հետ, վայելել արցախցու հյուրասիրությունը:

Source: Yerkir Media
Link: Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել Բերքի տոնին

Իրանի քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձին։

2018թ. հոկտեմբերի 14-ին Արտաշատի սահմանապահ ջոկատներից մեկում պետական սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից տագնապի ազդանշան է ստացվել: Տագնապի ազդանշանը ստանալուց մի քանի րոպե անց միջադեպի վայր է հասել սահմանապահների տագնապային խումբը և հայտնաբերել դեպի Հայաստանի Հանրապետության տարածք խորացող հետքեր:

Որոնողական աշխատանքների համար օգտագործվել է ծառայողական շուն, որը կարճ ժամանակում հայտնաբերել է սահմանախախտին: Սահմանապահները նրա մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերել: Նախնական տեղեկություններով՝ սահմանախախտը Իրանի Ւսլամական Հանրապետության քաղաքացի է: Նա հայտնել է, որ սահմանը հատել է զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Ռուս սահմանապահները նրան փոխանցել են Հայաստանի իրավապահ մարմիններին:

Source: Yerkir Media
Link: Իրանի քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը

Ֆրանսիական ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել

Ֆրանսիական ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:

«Սկսում ենք խոսել արդյունքներից: Ֆրանսիական Poma ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել: Poma-ն ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում, որն ավելի քան 7800 ճոպանուղիների և տարատեսակ ատրակցիոնների հեղինակն է աշխարհով մեկ սփռված հանգստյան գոտիներում»,-նշել է Մանե Ադամյանը:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում առաջին անգամ հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվել է տնտեսական ֆորում` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Source: Yerkir Media
Link: Ֆրանսիական ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել

Երևանի Կենդանաբանական այգում երեխաները ցուցադրել են իրենց նկարչական հմտությունները

Հոկտեմբերի 14-ին Երևանի կենդանաբանական այգում կայացավ «Արևի քաղաքիս սիրված անկյուն» խորագրով կազմակերպված նկարչական դաս-ցուցահանդեսը:

Ինչպես  տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից, ուրախ ու գունեղ միջոցառմանը մասնակցեցին բոլորը՝ այգու մեծ ու փոքր այցելուները, աշխատակիցները, և իհարկե, ապագա արհեստավարժ նկարիչները՝ Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջից և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանից:

Վերջիններս ներկայացրեցին իրենց այն աշխատանքները, որ նկարել էին հենց այգում՝  տարբեր կենդանիների ազատավանդակների մոտ:

Source: Yerkir Media
Link: Երևանի Կենդանաբանական այգում երեխաները ցուցադրել են իրենց նկարչական հմտությունները