CNN-ի աշխատակիցն Ադրբեջանից 2,6 մլն դոլար է ստացել. «Ադրբեջանական լվացքատան» հետ կապված բացահայտումները շարունակվում են

Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս: Այս անգամ հերթական բացահայտումներից մեկը կապված է CNN հեռուստաընկերության նախկին աշխատակցի հետ:

Այս մասին հայտնում է ադրբեջանական  azadliq.info լրատվական գործակալությունը:

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) «Ադրբեջանական լվացքատուն» անունը կրող ուսումնասիրության մեջ, ի թիվս այլ բացահայտումների, Ադրբեջանից կաշառք ստացած գործիչների մեջ նշվում է CNN հեռուստատեսության նախկին պրոդյուսեր Էսկարտ Սագերի անունը:

Նախագծի կողմից իրականացված բացահայտման համաձայն` 2014-ին Էսկարտ Սագերի՝ Արաբական Էմիրություններում գրանցված բանկային հաշվին Hilux Services կազմակերպության կողմից փոխանցվել է 1 մլն 975 հազար եվրո, ինչը համարժեք է 2,6 մլն դոլարի:

Բացահայտման մեջ նշվում է, որ Էսկարտ Սագերն, Ադրբեջանից գումարներ ստանալով, գրել է հոդվածներ, որոնցով պրոպագանդել է Ադրբեջանի տեսակետները կապված տարբեր հարցերի հետ, կամ պաշտպանել ադրբեջանամետ գործիչներին:

Source: Yerkir Media
Link: CNN-ի աշխատակիցն Ադրբեջանից 2,6 մլն դոլար է ստացել. «Ադրբեջանական լվացքատան» հետ կապված բացահայտումները շարունակվում են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image