Facebook-ը դուրս է մնացել ԱՄՆ-ում առավել մեծ ժողովրդականություն վայելող կայքերի եռյակից

Reddit ժամանցային պլատֆորմն առաջ է անցել Facebook սոցիալական ցանցից ԱՄՆ-ում ամենատարածված կայքերի ցուցակում: Դա է վկայում Alexa ընկերության վարկանիշային ցուցակը, տեղեկացնում է«Արմենպրես»-ը:

Reddit-ը Facebook-ին հետ է մղել չորրորդ հորիզոնական: Հինգերորդ տեղը զբաղեցրել է Amazon-ը: Միջին հաշվով օրական օգտատերերը Reddit-ում անցկացնում են 15 րոպե, մինչդեռ Facebook-ում՝ գրեթե 11 րոպե, իսկ Amazon-ում՝ 7,5 րոպե: Առաջին երկու հորիզոնականներն զբաղեցնում են Google-ը եւ նրան պատկանող YouTube տեսահոսթինգը:

Avexa-ի վարկանիշը ձեւավորվում Է ամսական շրջանառության հիման վրա՝ հաշվի առնելով օրվա ընթացքում դիտված էջերի թիվը եւ միջին հաճախումը: Մինչդեռ համաշխարհային վարկանիշում Reddit-ը գտնվում է վեցերորդ, իսկ Facebook-ը՝ երրորդ հորիզոնականում:

Source: Yerkir Media
Link: Facebook-ը դուրս է մնացել ԱՄՆ-ում առավել մեծ ժողովրդականություն վայելող կայքերի եռյակից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image