Facebook-ի վարչությունը գործառույթ է ներկայացնում տասնյակ երկրներում, որը թույլ Է տալիս աշխատանք փնտրել կամ անձնակազմ ընտրել սոցիալական ցանցի միջոցով: Այս մասին ասված Է փետրվարի 28-ին նրա պաշտոնական բլոգում հրապարակված հայտարարության մեջ:
Ինչպես պարզաբանել են ընկերության ներկայացուցիչները, անցյալ տարի հիշյալ ծառայությունը հասանելի է եղել ԱՄՆ-ի եւ Կանադայի բնակիչների համար, սակայն այժմ դրանից կարող են օգտվել եւս 40 երկրներում: Դրանց ստույգ ցուցակը չի ներկայացվում: Հարցման տվյալներով, որին մասնակցել Է 5 հազար մարդ, յուրաքանչյուր չորրորդ ամերիկացին Facebook-ի միջոցով աշխատանք է որոնում կամ արդեն գտել է: Նշված գործառույթը թույլ Է տալիս պրոֆիլային ներդիրում աչքի անցկացնել թափուր աշխատեղերը, որոնք զետեղել են մյուս օգտատերերը:
Ծառայության միջոցով կարելի է պոտենցիալ գործատուին ուղարկել ռեզյումե եւ, այն դեպքում, եթե նա հետաքրքրություն է հանդես բերում, պայմանավորվել զրույցի շուրջը:
Facebook-ի ներկայացուցիչները նշել են, որ 2011 թվականից սոցցանցն ավելի քան մեկ միլիարդ դոլար է ծախսել փոքր գործարարության օժանդակման, ինչպես նաեւ այն բանի համար, որ օգտատերերին օգնի աշխատանքի որոնման հարցում: Սոցցանցի վարչությունը պլանավորում է ընթացիկ տարում Էլ նույնքան ներդնել սույն ոլորտում:
Source: Yerkir Media
Link: Facebook-ի օգտատերերը կարող են սոցցանցի միջոցով աշխատանք գտնել 40 երկրում