FCC-ի որոշումն առաջին հերթին կհարվածի Netflix-ի եւ YouTube-ի բաժանորդներին

ԶԼՄ-ների ազատության գծով ԵԱՀԿ ներկայացուցիչ Առլեմ Դեզիրն անհանգստություն է հայտնել ԱՄՆ իշխանությունների որոշման կապակցությամբ, որը նախատեսում է չեղյալ հայտարարել «ցանցային չեզոքության» սկզբունքը համացանցում։ Մեկ օր առաջ ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովը (FCC) քվեարկել է պրովայդերների կողմից ինտերնետ տրաֆիկի առաջնահերթ բաշխման արգելքը («ցանցային չեզոքությունը») վերացնելու օգտին։

«FCC-ի որոշումն իսկական հարված է տեղեկատվության ստացման սկզբունքներին, ԶԼՄ-ների ազատությանը եւ համացացնում թվային իրավունքներին»,- գրել է Դեզիրը «Թվիթեր»-ում։

Այս որոշումը կարող է հարվածել այնպիսի ինտերնետ-հսկաների, ինչպիսիք են օնլայն կինոթատրոն Netflix-ը, որն օգտագործում է Հյուսիսային Ամերիկայի ամբողջ տրաֆիկի մինչև 37 տոկոսը եւ YouTube-ը (18%): Տուժած ընկերությունները, հնարավոր է, նոր ծախսերը դնեն սպառողների ուսերին։

Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շնեյդերմանն արդեն հայտարարել է, որ կգլխավորի մի քանի նահանգների հայցը՝ ցանցային չեզոքության չեղարկման որոշման դեմ։

Ըստ դատախազի՝ FCC-ի որոշումն անօրինական է եւ հարված է հասցնում սպառողների շահերին։

Source: Yerkir Media
Link: FCC-ի որոշումն առաջին հերթին կհարվածի Netflix-ի եւ YouTube-ի բաժանորդներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image