FIFA The Best. Ինչպես է քվեարկել Հենրիխ Մխիթարյանը

ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխության քվեարկությանը մասնակցել են ՖԻՖԱ-ի անդամ երկների ազգային հավաքականների ավագները: ՖԻՖԱ-ի` «Թվիթերի» պաշտոնական էջը ներկայացրել է, թե ով ում օգտին է քվեարկել:

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստի իր եռյակում չի ընդգրկել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին: Առաջին տեղում հայ ֆուտբոլիստը նշել է հենց Կրիշտիանու Ռոնալդուին, երկրորդում` «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, իսկ երրորդ տեղում` բրազիլացի հարձակվող Նեյմարին:

Ինչ վերաբերում է տարվա լավագույն մարզչի քվեարկությանը, ապա այստեղ էլ Մխիթարյանն առաջին հորիզոնականում նշել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, երկրորդ տեղում ` «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին, իսկ երրորդ տեղում` «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ լավագույնը մարզիչը «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է:

Source: Yerkir Media
Link: FIFA The Best. Ինչպես է քվեարկել Հենրիխ Մխիթարյանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image