Fitolight ընկերության LED լամպերը բույսերի աճն արագացնում են 40 տոկոսով
July 18, 2017
Ամեն ինչ սկսվեց, երբ Գեւորգն ուկրաինաբնակ եղբորից իմացավ, որ աշխարհում գոյություն ունեն բույսերի աճն արագացնող լեդ լամպեր: Որոշեց նմանատիպ մի բան ստեղծել:
Առաջին փորձը մթության մեջ է կատարել, առանց բնական լույսի: Համեմ ու կոտեմ է ցանել, որոնք 15 օրվա ընթացքում 10 սմ բարձրացել են: Առաջին փորձից ոգեւորված Գեւորգը ստեղծեց LED լամպեր, որոնց շնորհիվ բույսերը սկսեցին 40 տոկոսով ավելի արագ աճել: Աշխարհում արտադրվող LED լամպերը մինչեւ 30%-ով արագացնում են բույսերի աճը: