Forbes․ Էդուարդո Էռնեկյանն՝ Արգենտինայի ամենահարուստ երկրորդ մարդը
April 17, 2017
Արգենտինայի ամենահարուստ երկրորդ մարդ, մեր հայրենակից, Լատինական Ամերիկայի հաջողակ գործարար Էդուարդո Էռնեկյանն է: 84-ամյա Էռնեկյանի կարողությունն ամերիկյան Forbes պարբերականը գնահատել է 2 մլրդ 300 մլն դոլար:
Իսկ ահա աշխարհի ամենահարուստ մարդկանց 2017 թվականի վարկանիշում Էռնեկյանը 896-րդ հորիզոնականում է: Նրան պատկանող ընկերությունները զբաղվում են օդանավակայանների տնօրինությամբ, գյուղատնտեսությամբ, էներգետիկայով, մանրածախ առեւտրով եւ բանկային գործունեությամբ: