Google-ն աշխատում է համակարգչի վրա, որը կարող է ներդրվել հենց մարդկանց ակնագնդի մեջ: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Ընկերության նոր արտոնագիրը ցույց է տալիս, որ ընկերությունը պատրաստում է մի սարք, որը կդրվի մարդկանց աչքերի մեջ եւ ոչ միայն կուղղի նրանց տեսողությունը, այլեւ լրացուցիչ հնարավորություններ կտրամադրի:
Չնայած արտոնագրում նկարագրված տեխնոլոգիան կարող է այդպես էլ չստեղծվել, այնուամենայնիվ, այն եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Google-ը հետաքրքրված է մարդկանց աչքերի վրա և աչքերի մեջ համակարգիչների տեղադրմամբ:
Ներդրվող մեքենան կդրվի հենց աչքի տեսանելի հատվածի հետեւ ում՝ կենտրոնացնելով լույսն այնպես, որ կարողանա ուղղել թույլ տեսողությունը:
Այն նաեւ կներառի տվյալների պահպանման ծավալ, ռադիո և ոսպնյակներ:
Այն կաշխատեցնի բոլոր գործառույթները՝ էներգիա կլանող ալեհավաքի միջոցով: Ալեհավաքը նաեւ կօգնի նրան միանալ աչքից դուրս գտնվող այլ սարքերի:
Google-ը նախկինում եւ ս նման փորձեր արել է Google Glass ակնոցների միջոցով, սակայն գաղափարի հետ կապված խնդիրների են առաջացել եւ այժմ տեխնոլոգիական հսկան կրկին փորձում է իրագործել այն որպես աշխատավայրում օգտագործելու համար նախատեսված գործիք:
Source: Yerkir Media
Link: Google-ը մարդկանց ակնագնդի մեջ տեղադրվող համակարգիչ է ստեղծում