Hermes ֆրանսիական նորաձեւության տան ադամանդներով զարդարված պայուսակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով՝ 2,32 մլն հոնգկոնգյան դոլար (մոտ 300 հազար ԱՄՆդոլար): Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Christie’s աճուրդի տան կայքը:
Կոկորդիլոսի կաշվից Himalaya Niloticus Crocodile Diamond Birkin պայուսակի մոդելը ձեռք է բերել անհայտ գնորդ, որը գնումը կատարել է հեռախոսով: Մասնագետները կարծում էին, որ 2008 թվականին արտադրված մեծ պահանջարկ վայելող հազվադեպ մոդելը կվաճառվի ոչ պակաս քան 2 մլն հոնգկոնգյան դոլարով:
«Սա ռեկորդային գին է, որն աճուրդի ժամանակ վճարվել է կանացի պայուսակի համար»,- France Presse գործակալությանը հայտնել է Հոնգկոնգում Christie’s աճուրդի տան ներկայացուցիչ Բինգլ Լին:
Նախորդ ռեկորդը նույնպես պատկանում էր Hermes-ի պայուսակին: Անցած տարի հունիսին այն վաճառվել է 221 հազար ԱՄն դոլարով:
Source: Yerkir Media
Link: Hermes-ի պայուսակն աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային գնով