Ռուսական Life հեռուստաալիքի համար օգոստոսի 18-ը վերջին աշխատանքային օրն էր: Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է հոլդինգի աղբյուրը:
«Մնում է միայն կայքը և, իհարկե, մեր ծրագրերը: Հեռուստաեթերն ամբողջովին դադարեցվում է: Հեռուստադիտողներին կոչ կարվի Life-ի նորություններին հետևել կայքում և սոցիալական ցանցերում»,- մանրամասնել է գործակալության զրուցակիցը:
Աշխատանքից կհեռացվի 90 մարդ, 90 մարդ էլ կմնա հոսքային հեռարձակման վրա աշխատելու համար: