Like-ային սեր

October 8, 2017

Նախասկիզբ— Նա ինչ դնում է ֆեյսբուք՝ մյուսը like է տալիս։ Այսինքն՝ փորձում է ուշադրություն գրավել ու ինչ-որ ձեւ ասել, որ անտարբեր չէ։

Սկիզբ-Գրեթե նույնն է։ Նա ինչ դնում է ֆեյսբուք՝ մյուսը like է տալիս, հասկացնելով, որ նա ինչ էլ անի՝ իր դուրը գալիս է։

Ընթացք— Նա ինչ դնում է ֆեյսբուք՝ մյուսը ուշադիր հետեւում է, բայց like է տալիս արդեն միայն այն դրվածներին, որ իսկապես իրեն դուր է գալիս։

Ավարտ— Նա ինչ էլ դնի ֆեյսբուք՝ մյուսը ոչ մի դեպքում like չի տալիս, հասկացնելով, որ նա ինչ էլ անի՝ իրեն դուր չի գալիս։ Նույնիսկ մտմտում է՝ ջնջե՞լ նրան ընկերների ցանկից, թե՞ դեռ ոչ։

Source: Yerkir Media
Link: Like-ային սեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image