LVMH եւ Kering ֆրանսիական ընկերությունները, որոնց պատկանում են տասնյակ նորաձեւ բրենդներ, պայմանավորվել են հրաժարվել չափազանց նիհար կամ պատանի մոդելների հետ համագործակցությունից:
Ընկերությունները կազմել են կանոնների ցուցակ, որոնք կոչված են երաշխավորելու, որ մոդելների առողջությանը եւ բարեկեցությանը ոչինչ չի սպառնում: Դրանք արգելում են աշխատանքի վերցնել մանեկենուհիների, որոնց հագուստի չափը 34-ից պակաս Է, եւ 44-ից պակաս հագուստի չափ ունեցող մանեկենների:
Մոդելները պետք Է լինեն առնվազն 16 տարեկան, ընդ որում՝ մինչեւ 18 տարեկանը նրանք պետք Է ունենան չափահաս ուղեկցողներ եւ չպետք Է օգտագործեն սպիրտային խմիչքներ:
LVMH հոլդինգը, մասնավորապես, այնպիսի բրենդների սեփականատերն Է, ինչպիսիք են Louis Vuitton-ը, Christian Dior-ը, Givenchy-ն, Fendi-ն եւ Marc Jacobs-ը: Kering-ին, ի թիվս ուրիշների, պատկանում են Gucci, Bottega Veneta, Alexander McQueen եւ Saint Laurent մակնիշները:
Source: Yerkir Media
Link: LVMH եւ Kering ֆրանսիական ընկերությունները չեն աշխատի շատ նիհար ու պատանի մոդելների հետ