ԱՄՆ-ի Ազգային տիեզերական գործակալությունը (NASA) ներկայացրել է X-57 էլեկտրական ինքնաթիռի առաջին նախատիպը, որը հայտնի է Մաքսվել անունով. այս մասին հայտնում է Ռիա Նովաստին՝ կազմակերպության կայքին հղում անելով:
НАСА -ն X-57-ի նախատիպը ներկայացրել է ուրբաթ՝ Վաշինգտնում կայացած Ամերիկյան օդագնացության ինստիտուտի ամենամյա ֆորումում:
Օդանավը հագեցած է 14 պրոպելլերային շարժիչով, որոնք ներդրված են օդանավի թեւորում: Օդանավը մշակողները կարծում են, որ էլեկտրական շարժիչները կարող եք դարձնել ինքնաթիռներն ավելի անաղմուկ եւ էկոլոգիապես մաքուր:
Մանսագետները հույս ունեն հաստատել այն միտքը, որ էլեկտրաէներգիայի բաշխումը թռչող սարքի թեւերի մեջ պրոպելլերային շարժիչների միջոցով կբերի էներգիայի հնգակի նվազեցման, ինչն անհրաժեշտ է 175 միլ ժամում (մոտ 280 կմ/ժ) սեփական ինքնաթիռի թռիչքի համար:
Բացի դրանից, այս տեխնոլոգիան կբացառի ածխածնի երկօքսիդի արտանետումները մթնոլորտ եւ կբերի կապարի հիման վրա օգտագործվող վառելիքի պահանջարկի նվազման, որը դեռեւս լայնորեն օգտագործվում է քաղավիացիայում: Մշակողները խոստանում են նաեւ, որ տեխնոլոգիան կնվազեցնի վառելիքի ծախսերը:
Source: Yerkir Media
Link: NASA-ն ներկայացրել է էլեկտրական ինքնաթիռի առաջին նախատիպը