Paint ծրագիրն անցավ պատմության գիրկը

Microsoft ընկերությունը գրաֆիկական խմբագրման Paint ծրագիրը հնացած է համարում եւ հայտարարել է, որ մտադիր է հրաժարվել դրանից: Այս մասին հայտնում է BBC-ն:

Հրապարակված ցուցակում տեղ են գտել այն ծրագրերի անվանումները, որոնք, ըստ Microsoft ընկերության, ակտիվ չեն զարգանում ու Windows-ի հաջորդ թարմացման ժամանակ կարող են հեռացվել:

Windows 10 -ի թարմացված տարբերակը՝ Fall Creators Update անունով, գործածության մեջ կդրվի այս աշնանը:

Paint խմբագրիչը 1995 թ. -ից եղել է Windows-ի անբաժան մասը:

 

 

Source: Yerkir Media
Link: Paint ծրագիրն անցավ պատմության գիրկը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image