PicsArt-ը գործարկել է 3D սթիքերներ Windows-ի օգտատերերի համար
April 9, 2017
PicsArt-ը գործարկել է 3D խմբագրման հնարավորությամբ ազատ օգտագործման սթիքերներ Windows հարթակի օգտատերերի համար: PicsArt ֆոտոխմբագրման հավելվածն ու սոցիալական ցանցը, որն արդեն հատել է 400 միլիոն ներբեռնումների սահմանը եւ ունի ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր, այժմ Windows հարթակի օգտատերերին հնարավորություն է տալիս ազատ օգտագործման համար սթիքերներ ստեղծել ու կիսվել դրանցով աշխարհի հետ:
Ավելին, PicsArt-ը գործարկել է նաև էքսկլյուզիվ 3D խմբագրման գործիքներ, որոնք հասանելի են միայն Windows հարթակի օգտատերերի համար։ Օգտատերերը կարող են պատկերից եռաչափ թվացող սթիքերներ պատրաստել ու օգտագործել դրանք ֆոտոխմբագրման մեջ՝ ստանալով ավելի մանրակրկիտ ու բնականին նման պատկերներ։
Ապրիլի 10-ից PicsArt-ը Windows հարթակի օգտատերերի համար մեկնարկում է հատուկ արշավ, որի շրջանակում PicsArt-ի վճարովի փաթեթների մի շարք տառատեսակների ու գարնանային սթիքերների փաթեթների գինը կնվազի 50 տոկոսով: