Pink Floyd-ը վերամիավորվում է. խմբի անդամները միասին հանդես կգան Պաղեստինում

life.panorama.am— Pink Floyd-ի լեգենդներ Դևիդ Գիլմուրին ու Ռոջեր Ուոթերսին հնարավոր է շուտով տեսնենք միասին՝ թմբկահար Նիք Մեյսոնի հետ միասին։ Լեգենդների միավորման վայրը կարող է լինել Պաղեստինը։
Համերգի նպատակն ու շարժառիթն այն է, որպեսզի իրազեկել աշխարհին, թե ինչպիսի վայրագույթուններ է կատարվում Գազայի կանանց նկատմամբ Իսայելի պաշտպանական ուժերի կողմից։
Ուոթերսը, ով վերջերս քննադատեց ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամպին, սոցիալական լրատվամիջոցներում կրկին համերաշխություն է հայտնել «Ազատ Գազա շարժում» մարդասիրական կազմակերպության «Women of the Gaza Freedom Flotilla»-ին։
Իսրայելի նավատորմը վերջերս ձերբակալել էր նավը, որում եղել էին պրոպաղեստինյան կին ակտիվիստները և նրանց պահում է կալանքի տակ՝ կառավարության կողմից Գազայի հատվածի շրջափակումը խախտելու և պաղեստինցիներին օգնություն ցույց տալու համար։
«Pink Floyd»-ը վերամիավորվում է՝ կանգնելու «Women of the Gaza Freedom Flotilla»-ի կողքին»,-ֆեյսբուքում գրել էր Ուոթերսը։
Արդյոք հնարավոր կլինի խմբին վերամիավորվել քաղաքական հարցի շուրջ և մի կողմ դնել անձնական տարաձայնությունները, պարզ կլինի շուտով։


Source: Yerkir Media
Link: Pink Floyd-ը վերամիավորվում է. խմբի անդամները միասին հանդես կգան Պաղեստինում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image