Twitter ընկերությունում «ժամանակ առ ժամանակ» կարդում են օգտատերերի անձնական հաղորդագրությունները
January 17, 2018
Twitter ընկերությունում մեկնաբանել են Project Veritas կազմակերպության հայտարարություններն այն մասին, թե ընկերության աշխատակիցները կարդում են օգտատերերի անձնական հաղորդագրությունները: Twitter-ի ներկայացուցիչը BuzzFeed-ի հարցին ի պատասխան նշել է, որ հաղորդագրությունները դիտարկվում են «ժամանակ առ ժամանակ»:
«Մենք պարբերաբար չենք դիտարկում անձնական հաղորդագրությունները: Միայն ժամանակ առ ժամանակ: Սահմանափակ թվով աշխատակիցների համար է հասանելի նման տեղեկատվությունը, և մենք նրանց նկատմամբ կիրառում ենք մուտքի խիստ արձանագրություններ»,- ասել է նա:
Նա չի նշել նման աշխատակիցների կոնկրետ թիվը, սակայն ավելացրել է, որ հարյուրավոր աշխատակիցների մասին լուրերը, որոնք կարդում են հաղորդագրությունները, չեն համապատասխան իրականությանը: