Walmart առևտրի կենտրոնում կրակ բացած անձը սպանվել է

June 14, 2016

Tert.am— ԱՄՆ Տեխաս նահանգի Ամարիլլո քաղաքի Walmart առևտրի կենտրոնում կրակ բացած և պատանդ վերցնելու մեջ կասկածվող զինված անձը սպանվել է ոստիկանական գործողությունների ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն` քաղաքի ոստիկանությանը վկայակոչելով, պատանդները այժմ անվտանգ են: Ոստիկաններից երկուսը վիրավորվել են:

Լրատվամիջոցների հաղորդմամբ` սուպերմարկետի մոտակա փողոցները փակված են եղել, իսկ շենքը տարհանվել է:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր` անհայտ զինված անձը կրակ էր բացել խոշորագույն ցանցի կենտրոններից մեկում:


Source: Yerkir Media
Link: Walmart առևտրի կենտրոնում կրակ բացած անձը սպանվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image