Ադրբեջանը ԼՂ շփման գծում արձակել է շուրջ 550 կրակոց

October 3, 2016

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի
քան 55 անգամ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է.
«Հանգստյան օրերին ղարաբաղա- ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 550 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն`խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների»:


Source: Yerkir Media
Link: Ադրբեջանը ԼՂ շփման գծում արձակել է շուրջ 550 կրակոց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image