Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է գումարել (ՈՒՂԻՂ)

July 11, 2018

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ հուլիսի 11-ին գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Պատգամավորները կքննարկեն մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը:

Նիստի օրակարգում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցերը:

Source: Yerkir Media
Link: Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է գումարել (ՈՒՂԻՂ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image