Աթեշյանին պատրիարքական աթոռի տեղապահ ճանաչելն անօրինական է. Լոքմագյոզյան

February 12, 2018

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Տիգրան Լոքմագյոզյանը, խոսելով Պոլսո պատրիարքական աթոռի շուրջ տեղի ունեցող զարգացումների շուրջ, նշեց, որ թուրքական պետության կողմից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին պատրիարքական աթոռի տեղապահ ճանաչելն անօրինական է, քանի որ տեղապահի ընտրության համար համապատասխան կրոնական ժողով փաստացի չի կայացել։

Նրա խոսքով՝ Պոլսո պատրիարքարանի գործող տեղապահ Գարեգին արք. Բեքչյանն ընտրվել է գումարված օրինական կրոնական ժողովի կողմից և համարվում է աթոռի օրինական տեղապահը։ Թուրքագետը նշեց, որ Բեքչյանն անգամ հրաժարականի դիմում չի ներկայացրել։ Խնդիրն այն է, որ թուրքական պետությունը նպատակահարմար է գտնում պատրիարքական աթոռի տեղապահ ճանաչել Արամ արք. Աթեշյանին՝ չընդունելով օրինական կերպով որպես տեղապահ ընտրված արք. Բեքչյանին։

Source: Yerkir Media
Link: Աթեշյանին պատրիարքական աթոռի տեղապահ ճանաչելն անօրինական է. Լոքմագյոզյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image