ԱԺ ՀՅԴ խմբակցությունը նոր քարտուղար կունենա

May 7, 2018

ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ խմբակցության քարտուղար կլինի  Արմենուհի Կյուրեղյանը։

Ռուստամյանն անդրադարձավ Աղվան Վարդանյանի մանդատը վայր դնելու շուրջ առաջացած աղմուկին, մասնավորապես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվացմանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանն է ակտիվացել այդ թեմայի հետ կապված: Փորձում են մեկ բաժակ ջրում փոթորիկ ստեղծել: Այո, Աղվան Վարդանյանն առաջնորդվել է իր համոզումով չի մասնակցել քվեարկությանը, և առաջնորդվել է իր խճով` վայր է դրել մանդատը»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե Աղվան Վարդանյանը անձնական տարաձայնություններ է ունեցել կուսակցության ներսում, հնարավո՞ր է այդ է պատճառը նրա հեռացման, նա ընդգծեց, որ ՀՅԴ-ում անձերի միջև հակասությունները չեն կարող հանգեցնել անձի նկատմամբ հետապնդումների, կուսակցությունում բոլոր որոշումներն ընդունվում են կոլեգիալ կերպով՝ թե պատժելու, թե խրախուսելու դեպքում։

Source: Yerkir Media
Link: ԱԺ ՀՅԴ խմբակցությունը նոր քարտուղար կունենա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image