ԱԺ-ում մեկնարկել են սումգայիթյան ջարդերի վերաբերյալ խորհրդարանական լսումները. (ՈՒՂԻՂ)
February 22, 2018
Ազգային ժողովում մեկնարկել են «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումները:
Լսումները կազմակերպել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտնել է, որ լսումներին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև երիտասարդ ուսանողներ, ովքեր պրակտիկա են անցնում Ազգային ժողովում: