Ահաբեկչություն՝ Սիրիայի Ղամիշլի քաղաքում. զոհվել է 5 մարդ
February 19, 2018
Սիրիայի Ղամիշլի քաղաքի արևմտյան հայաշատ թաղամասում փետրվարի 18-ին ահաբեկիչների կողմից ականապատ ավտոմեքենա է պայթեցվել: Այս մասին Ղամիշլիից տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» թերթի թղթակիցը:
Պայթյունի հետևանքով զոհվել է հինգ քաղաքացի, որոնցից երեքը՝ կին: Յոթ քաղաքացի վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Նշվում է, որ վիրավորներից ոմանց վիճակը ծանր է:
Պայթյունից տուժածների և զոհերի ազգային կամ էթնիկ պատկանելության վերաբերյալ որևէ տեղեկություններ դեռևս չկան: