ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը շարունակի արգելափակել այն քայլերը, որոնք ուղղված են Իրանի ապակառուցողական գործողությունները կանխելուն, ապա Նահանգները եւ նրա գործընկերները ստիպված կլինեն Իրանի նկատմամբ միջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներից դուրս, որոնք Մոսկվան չի կարողանա արգելափակել:
Նշենք, որ Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մեծ Բրիտանիայի առաջարկած բանաձեւի վրա, որը քննադատում է Իրանին՝ Եմենում հութի ապստամբներին հրթիռներ եւ անօդաչու սարքեր մատակարարելու արգելքը խախտելու համար: Իրանը բազմիցս հերքել է այս մեղադրանքը: