Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների ձեռագործ հուշանվերները ներկայացվեցին ամանորյա տոնավաճառում

December 24, 2016
Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների պատրաստած ձեռագործ հուշանվերները ներկայացված են Երեւանյան ամանորյա տոնավաճառում: Ջերմուկում գործող «Նոր կյանք թափոններին» ծրագիրը ստեղծվել է «Լիդիան Արմենիա» ընկերության սոցիալական զարգացման ծրագրերի շրջանակում: Այն ապացուցում է, որ ցանկության դեպքում հնարավոր է անգամ թափոններից եւ կենցաղային աղբից ստանալ հետաքրքիր իրեր: Ծրագիրն արդեն երկու տարի գործում է Ջերմուկում՝ հիմնականում դպրոցականների, մանկավարժների համար մի քանի ուղղություններով. բնապահպանական իրազեկում, հմտությունների ուսուցում եւ եկմատի այլընտրանքային աղբյուրի ապահովում:
Այն նվազագույն ներդրումներով ապահովում է եկամուտներ համայնքի բնակիչների համար: Լիդիանը նախատեսում է 2017 թվականից ընդլայնել ծրագրի աշխարհագրությունը: Ցուցահանդեսին ներկայացված են նաեւ Գնդեվազի չրանոցի չրերը: Սա համայնք-ընկերություն համագործակցության լավագույն օրինակներից է: 2016 թվականին կոոպերատիվը մշակել է 7 տոննա հումք եւ արտադրել 1200 կգ չիր:Այս տարի առաջին անգամ ամբողջ հւմքը ձեռք է բերվել բացառապես սեփական ներդորումների հաշվին եւ ընդլայնվել է արտադրանքի տեսականին:
 
 «Սա մի բան է, որ երեխաներին նախ իրազեկում է բնապահպանական խնդիրների շուրջ եւ նաեւ այդ հմտությունն է տալիս, որը երեխաները կարող են օգտագործել եւ իրենց ընտանիքի հոգսերը հոգալ: Այս տարի օրինակ Ջերմուկում մեկ անգամ շաբաթ, կիրակի օրերի ընթացքում երեխաները մոտ 140 հազար դրամ էին վաստակել»,- մանրամասնեց Լիդիան Արմենիա ընկերության սոցիալական զարգացման մենեջեր Նառա Ղազարյանը:
«Հիմնականում մենք օգտագործում ենք այն թափոնները, որոնք իրոք շատ վնասակար են: Օրինակ պոլիէթիլենային տոպրակները, որից մենք պատրաստում ենք այսպիսի գեղեցիկ պայուսակներ, օգտագործում ենք սալիկներ եւ անձեռոցիկներով նրանց վրա այսպես գեղեցիկ ձեւավորելով՝ մենք կարողանում ենք սեղանի համար գեղեցիկ տաքդիրներ Նոր Տարվա համար»,- հավելեց Զանգակատուն հասարակական բարեգործական կազմակերպության տնօրեն Կարինե Գրիգորյանը:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image