«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Մարկ Արենի «Վիլ-Էվրար» նոր գիրքը երկրորդն է:
Երրորդ տեղում Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն է:
Մի քանի հորիզոնականով իր դիրքերը բարելավել և չորրորդ տեղն է զբաղեցրել գերմանացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»:
Հինգերորդ տեղում Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն է:
Վեցերորդ տեղը գրավել է ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը։
Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և յոթերորդն է:
Ութերորդ տեղում «Որբանոց», «Կուկու» գրքերի հեղինակ Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիր» գիրքն է:
Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» իններորդն է:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» վեպը:
Source: Yerkir Media
Link: Այս շաբաթ ամենավաճառված գրքերը