«Այս օրերին ավելի շատ կլսեք հայերեն, կխոսեք հայերեն». Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլը

July 11, 2016

135 սփյուռքահայ պատանիներ 15 երկրից Հայաստանում են, մասնակցում են «Արի տուն» ծրագրին: Այսօր տրվել է ծրագրի 4-րդ փուլի հանդիսավոր մեկնարկը: Մասնակիցները հանդիպել են Սփյուռքի նախարարին եւ աշխատակիցներին, որոնց օգնությամբ 14 օրերի ընթացքում կազմակերպելու են իրենց հանգիստը:

Նրանք շրջելու են Հայաստանի տեսարժան վայրերով, մեկ օր անցկացնելու են բանակում՝ զինվորների հետ, կազմակերպվելու է 4-օրյա ճամբար Ծաղկաձորում: Նախատեսվում են հայերենի եւ Հայոց պատմության ամենօրյա դասեր:

Ավանդույթի համաձայն Սփյուռքի նախարարը ծրագրի ամենակրտսեր մասնակցին, որն այս տարի Միացյալ Նահանգներից է, հագցրել է «Արի տուն» գրությամբ շապիկը:

«Ուզում եմ հավատալ, որ դեռեւս այս օրերին ավելի շատ կլսեք հայերեն, կխոսեք հայերեն, կսովորեք հայերեն, հատկապես՝ միասին կխոսեք տանը, ավտոբուսում, միջոցառումների ժամանակ միշտ հայերեն կխոսեք»,- նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Որ իրենց հետ շփվեմ, ավելի հեշտ կլինի լեզուն եւ մշակույթը սովորել, որովհետեւ երեխաների հետ ավելի շուտ ես սովորում, քան՝ մեծերի հետ»,- ասաց Մարիամ Հակոբյանը:


Source: Yerkir Media
Link: «Այս օրերին ավելի շատ կլսեք հայերեն, կխոսեք հայերեն». Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image