Անցնող շաբաթը հարաբերական հանգիստ է եղել

July 29, 2017

Հուլիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 180 անգամ՝ սահմանի հյուսիսային ուղղությամբ, հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Source: Yerkir Media
Link: Անցնող շաբաթը հարաբերական հանգիստ է եղել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image