ԱՊՀ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին կհավաքվեն Սոչիում, որտեղ կանցկացվի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը: Նիստին կմասնակցի նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Օրակարգում քաղաքական, ռազմական եւ հումանիտար բնագավառներին առնչվող 18 հարց է: Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի եւ նախագծերի համաձայնեցում, ինչպիսիք են, օրինակ՝ 2019-ը հայտարարել «ԱՊՀ գրքի տարի», 2020-ը՝ «Մեծ հայրենական պատերազմում տարած 75-ամյակի տարի» եւ այլն: