Առաջին կանոնավոր չվերթը` Աշգաբատ-Երեւան ուղղությամբ
December 26, 2017
Վաղը՝ 13:30-ին «Թուրքմենական ավիաուղիներն» առաջին կանոնավոր չվերթը կիրականացնի Աշգաբատ-Երեւան ուղղությամբ: Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության ընթացքում չվերթ է իրականացվելու «օդի ազատության հինգերորդ իրավունքի օգտագործմամբ»:
Այսինքն` չվերթը լինելու է Աշգաբատ-Երեւան, Երեւան-Ֆրանկֆուրտ, այնուհետեւ Ֆրանկֆուրտ-Երեւան, Երեւան-Աշգաբատ: