Սույն թվականի դեկտեմբերի 19- 26-ը Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի առաջատար բժիշկների և Երևան քաղաքի գլխավոր մասնագետների մասնակցությամբ հայտարարում է առողջապահական «Բաց դռների օր» ակցիա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Ակցիայի շրջանակում քաղաքացիները հնարավորություն կունենան հետազոտվելու և ստանալու մասնագիտական խորհրդատվություն հետևյալ մասնագետների կողմից՝ վիրաբույժ, ուռոլոգ, գաստրոէնտերոլոգ, գինեկոլոգ, քիթ-կոկորդ-ականջ նյարդաբան, սրտաբան:
Ակցիան կանցկացվի ստորև ներկայացված բուժհաստատություններում՝ հետևյալ ժամանակացույցով.
19.12.17թ. «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա-ժամը՝ 11:00-15:00
20.12.17 թ. «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ-ժամը՝ 11:00-15:00
21.12.17 թ. «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ -ժամը՝ 11:00-15:00
22.12.17 թ. «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ -ժամը՝ 11:00-15:00
25.12.17 թ. «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ -ժամը՝ 11:00-15:00
26.12.17 թ. «Կառլեն Եսայան» պոլիկլինիկա ՓԲԸ-ժամը՝ 11:00-15:00
Նշենք նաև, որ անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կուղեգրվեն ստացիոնար բուժման:
Source: Yerkir Media
Link: Առողջապահական «Բաց դռների օր»՝ Երևանում