Օգոստոսի 4-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, պետական և մշակույթի գործիչներ, հյուրեր:
Ծրագրի 6-րդ փուլին մասնակցում է շուրջ 90 պատանիներ՝ աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից,Վրաստանից, Լիբանանից, Հորդանանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Շվեդիայից:
Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում: