Արձանագրվել է քութեշով հիվանդացության աճ

September 5, 2017

Ջրծաղիկի և վարակային մոնոնուկլեոզի  դեպքերը հուլիս ամսին նվազել են 2016-ի նույն ժամանակի համեմատ: Հիվանդացության նվազումը պայմանավորված է սեզոնայնությամբ: Այս մասին են փաստում «Վարակիչ հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» 2017թ. հուլիսի զեկույցի տվյալները:

2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է քութեշով հիվանդացության աճ` 1.5 անգամ: Սակայն 2017-ի հունիսի համեմատ քութեշի դեպքերը նվազել են 1.6 անգամ:

2017-ին արձանագրված դեպքերի աճը պայմանավորված է քութեշի համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործմամբ: Սահմանվել են հստակ պահանջներ՝ հիվանդության դեպքերի վաղ հայտնաբերման, հաշվառման, հաղորդման և լաբորատոր հետազոտությունների իրականացման ուղղությամբ:

Source: Yerkir Media
Link: Արձանագրվել է քութեշով հիվանդացության աճ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image