Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

September 9, 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջեւ միջպետական փոխգործակցության զարգացմանն ուղղված Երեւանի եւ Դուշանբեյի համատեղ ջանքերը, առեւտրա-տնտեսական ու մշակութա-հումանիտար կապերի զարգացումը, կնպաստի հայ-տաջիկականր համագործակցության ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։

Source: Yerkir Media
Link: Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image