Աֆրինում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 197-ի

February 28, 2018

Թուրք-սիրիական սահմանային Աֆրինի շրջանում, որտեղ թուրքական ԶՈւ-ն իրականացնում է «Ձիթենու ճյուղ» անունը կրող ռազմական գործողությունը, զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 197-ի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է nerinaazad.info լրատվական կայքը:

Աֆրինի գլխավոր հիվանդանոցի փոխանցմամբ` զոհերից բացի խաղաղ բնակիչների շրջանում  կան նաև 600 վիրավորներ: Հիվանդանոցի փոխանցմամբ՝ այժմ դեղորայքի լուրջ սղություն կա, բայց «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության պատճառով միջազգային կազմակերպությունների և կառույցների կողմից Աֆրին ուղարկված մարդասիրական օգնությունը չի կարողանում հասնել քաղաք:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը նախորդ շաբաթ կրակ էին բացել մարդասիրական առաքելությամբ Աֆրին ուղևորվող ավտոշարասյան և ճանապարհին գտնվող այլ մեքենաների ուղղությամբ:

Թուրքական ԶՈւ կրակի հետևանքով 7 մարդ վիրավորվել էր, 1 մարդ` մահացել:

Source: Yerkir Media
Link: Աֆրինում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 197-ի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image