Բասկետբոլի Հայաստանի աղջիկների եւ տղաների հավաքականները՝ Եվրոպայի չեմպիոններ
July 31, 2017
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակչում հաղթեց Ջիբրալթարի հավաքականին և նվաճեց չեմպիոնի կոչումը: Ինչպես տեղեկացնում են Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայից, Անդորրայում ընթացող Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականը 88-70 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հավաքականին և դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող:
Հայաստանի ընտրանու կազմում ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Գեորգի Շախնազարովը, ով վաստակեց 27 միավոր:
Ի դեպ, Ջիբրալթարում ընթացող աղջիկների Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության եզրափակչում Հայաստանի ընտրանին 63-44 հաշվով հաղթել է Մալթային և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Աննա Ասլանյանը, ով վաստակել է 22 միավոր: