Բոստոնում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով վահանակ է տեղադրվել
March 15, 2017
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում գործող Peace of Art կազմակերպությունն սկսել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը բարձրացնելու արշավը:
Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն, ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման շրջանակում Մասաչուսեթսում մարտի 10-ից մինչև ապրիլի 30-ը նախաատեսվում են միջոցառումներ, որոնց ընթացքում քաղաքի 7 փողոցներում տեղադրվում են նոր վահանակներ: Դրանցով կոչ է արվում միջազգային հանրությանը ճանաչել 20-րդ դարի առաջին` Հայոց ցեղասպանությունը:
Արդեն իսկ տեղադրված գովազդային վահանակի գրությունն ասում է.
«Հարգելով Հոլոքոստի և աշխարհում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը` ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»:
Գրության ներքո պատկերված է Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի համատեղ լուսանկարն աղավնիներ բաց թողնելիս: