Համացանցում տարածվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի կենտրոնական փողոցներից մեկում որոտացած հզոր պայթյունի մասին տեղեկություններ, գրում է Tert.am-ը՝ վկայակոչելով РИА Новости-ին:
Նշվում է, որ Օկտոգոն հրապարակում գտնվող շինությունում որոտացած պայթյունի հետևանքով երկու տուժած կա:
Twitter-ի tanvi_r90 ծածկանունով օգտատերը գրել է, որ պայթյունից հետո իրեն ու ռեստորանի մյուս այցելուներին տարհանել են շինությունից:
Վերջին տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ վնասվածքներ է ստացել, ոստիկանությունը շրջափակում է տարածքը:
Դեռևս անհայտ է` դժբախտ պատահարը ահաբեկչական ակտ է, թե պատահական պայթյուն: Դիտարկվող տարբերակներից մեկի համաձայն`տեղի ունեցածը կենցաղային գազի պայթյունի հետևանք է: