Բրազիլիայի նախագահին հնարավոր է մեղադրանք առաջադրվի
September 6, 2018
Բրազիլիայի ոստիկանությունը հավաքել եւ Գերագույն դատարան է ուղարկել ապացույցներ, որոնք փաստում են նախագահ Միշել Թեմերի ներգրավածությունը կոռուպցիոն սխեմաներում: Նա կասկածվում է շինարարական ընկերությունից 2,5 միլիոն դոլարի կաշառք վերցնելու մեջ:
Արդյո՞ք նրան կառաջադրվի մեղադրանք, դա առաջիկայում որոշելու է գլխավոր դատախազը:
Բրազիլիայում նախագահին դատարանի առաջ կանգնեցնելու համար խորհրդարանի պատգամավորների 2/3-ի համաձայնությունն է անհրաժեշտ:
Միշել Թեմերի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս տարի: