Գեղարքունիքի փոքր համայնքներում արդեն հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները

April 2, 2017

Գեղարքունիքի մարզի որոշ ընտրատեղամասերում, որոնք գտնվում են համեմատաբար փոքր համայնքներում, ապրիլի 2­ի ժամը 22.30­ի դրությամբ արդեն ավարտվել է ձայների հաշվարկը, որի արդյունքում արդեն հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21/ 41 ընտրատեղամասից, որը տեղակայված է Մաքենիս գյուղում, գրանցված 344 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 242 ընտրող, որոնցից 131­ը քվեարկել են Հայաստանի Հանրապետական կուսակցության, 67­ը՝ ՀՅԴ, 20­ը՝ «Ծառուկյան» դաշինքի, 20­ը, ՀՎԿ, 2­ը ՕՐՕ դաշինքի, 2­ը՝ «Կոնգրես­ՀԺԿ» դաշինքի օգտին:

Անվավեր կամ անճշտություններ պարունակող քվեաթերթիկներ չեն եղել: Գեղարքունիքի մարզի թիվ 21/40 տնտրատեղամասից ստացված նախնական տվյալների համաձայն՝ այստեղ գրանցված 418 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 378 ընտրող, որոնցից 154­ը քվեարկել է «Ծառուկյան» դաշինքի, 92­ը՝ ՀՀԿ­ի, 43­ը՝ ՀՎԿ­ի, 11­ը «ԵԼՔ» դաշինքի, 8­ը՝ ՀՅԴ­ի, 6­ը՝ «Կոնգրես­ՀԺԿ» դաշինքի, 3­ը՝ ՀԿԿ­ի,1­ը՝ ՕՐՕ դաշինքի օգտին: Խոսրով Խլղաթյան

Source: Yerkir Media
Link: Գեղարքունիքի փոքր համայնքներում արդեն հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image