Գյուղնախարար․ «Ունենք մեծ պահանջարկ ինչպես հարևան երկրներում, այնպես էլ ներքին շուկայում»

December 9, 2017

Գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Վայոց ձորում էր: Իգնատի Առաքելյանը մարզային այցելությունը սկսել է «Արենի 1» քարանձավից, որտեղից պեղվել էր աշխարհի հնագույն կոշիկը, այնուհետեւ այցելել մարզի գյուղատնտեսական նշանակության կարեւոր կենտրոններ՝ այծի կաթի վերամշակման, պանրի գործարան, չոր մրգերի արտադրությամբ զբաղվող ընկերություն եւ վերջերս շահագործման հանձնված սպանդանոց:

Քանի որ գինենգործությունը մարզում գերակա ուղղություն է, մեծ աշխատանքներ են տարվում հատկապես խաղողի էնդեմիկ սորտերը զարգացնելու ուղղությամբ: Քննարկումների փուլում է նաեւ «Տոհմային երինջների ձեռքբերման» պետական աջակցության ծրագիրը:

«Վայոց ձորի համար միանշանակ գերակա ուղղություն է հանդիսանում գինեգործությունը, մենք ունենք խաղողի էնդեմիկ սորտեր, որոնք աշխարհում չեն կրկնվում, իսկ անասնապահությունը խորհրդային ժամանակներից եղել է երկրի գյուղատնտեսության հիմնական ուղղություններից մեկը, և մենք պետք է մտածենք այն վերականգնելու և առավելագույն ծավալներ ապահովելու համար, քանի որ ունենք մեծ պահանջարկ ինչպես  հարևան երկրներում, այնպես էլ ներքին շուկայում»,- ամփոփելով այցի արդյունքները` նշել  է Իգնատի Առաքելյանը:

Source: Yerkir Media
Link: Գյուղնախարար․ «Ունենք մեծ պահանջարկ ինչպես հարևան երկրներում, այնպես էլ ներքին շուկայում»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image