Գյումրիում այսօր լռության օր է

October 1, 2016

Հոկտեմբերի 1-ին Գյումրիում լռության օր է. սա ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է: Քարոզարշավի 3 շաբաթների ընթացքում նախընտրական պայքարին մասնակցող 11 քաղաքական ուժերը գյումրեցիներին ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը: Դրանք հիմնականում նույնաբովանդակ էին՝ հրաժեշտ տնակներին, փողոցների նորոգում, պայքար կոռուպցիայի դեմ, աշխատատեղերի ստեղծում, լուսավորության ավելացում եւ այլն:

Այն, թե քաղաքական ուժերից որն ավելի համոզիչ եղավ քարոզարշավի ընթացքում, պարզ կդառնա ընտրություններից՝ հոկտեմբերի 2-ից հետո միայն:

Այս ընտրությունը տարբերվում է նախորդներից նոր ընտրակարգով՝ համասնական ընտրակարգով կուսակցությունից կամ դաշինքից ընտրվելու է ավագանի, որն էլ հետագայում կընտրի քաղաքապետին:

Աննախադեպ մեծ է նաեւ մասնակից թեկնածուների թիվը: Պայքարի մեջ է մտել 1 դաշինք եւ 10 կուսակցություն՝ ընդհանուր թվով 422 թեկնածու, սակայն քարոզարշավի ընթացքում 11-ն ինքնաբացարկ գրանցեցին: Կուսակցություններից շատերը նորաստեղծ են՝ նոր դեմքերով: Գյումրիում ընտրության օրը՝ հոկտեմբերի 2-ին, կգործի 82 ընտրատեղամաս:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image