Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ

February 6, 2017

Փետրվարի 6-ին, ժամը 17.48-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է,  տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամանակավոր վրանային հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 15-16-րդ կմ-երին «ՈՒԱԶ» մակնիշի 439 SS 60 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ( մոտ 10 մ) և կողաշրջվել:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան,  հոսանքազրկել և տեղափոխել ավտոքարշակի վրա:


Source: Yerkir Media
Link: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image